չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ղարաբաղ է մեկնել ռուս խաղաղապահներով 15-րդ ինքնաթիռը

Ղարաբաղ է մեկնել ռուս խաղաղապահներով 15-րդ ինքնաթիռը

Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի  Պաշտպանության նախարարությունը:

«Խաղաղապահներով Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ուլիանովսկից  թռել է: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահամեքենաներ»,-ասված է հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն էին ձեռք բերել պատերազմը դադարեցնելու մասին: Համաձայնության բաղադրիչներից է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելը։

  • Կիսվել: