ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի Կուտական համայնքի ուղղությամբ թշնամին կրակ է բացել. Ընթանում է փոխհրաձգություն

Գեղարքունիքի Կուտական համայնքի ուղղությամբ թշնամին կրակ է բացել. Ընթանում է փոխհրաձգություն

Գեղարքունիքի թերևս սահմանապահ Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ահազանգել են, որ  թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: 

Նա նշել է, որ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ "Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ",- գրել է պատգամավորը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: