հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղա՛մ ջան, կներե՛ս․ ազդվեցի, երբ ասացիր՝ մի՛ ասեք, որ որդի եմ կորցրել․ Վիգեն Խաչատրյան

Գեղա՛մ ջան, կներե՛ս․ ազդվեցի, երբ ասացիր՝ մի՛ ասեք, որ որդի եմ կորցրել․ Վիգեն Խաչատրյան

Ծնողների նկատմամբ պետական հոգատարությունն ու անհրաժեշտ հարգանքի վերաբերմունքը պետք է երաշխավորել, բայց հավասարապես մենք պետք է նաեւ հասկանանք, որ գործ ունենք Սահմանադրական դրույթի հետ, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիդեն Խաչատրյանը՝ ելույթ ունենալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Դրանից բխում է, որ պետությունը պարտավոր է յուրաքանչյուր  քաղաքացու նախապատրաստել ահյդ մասնակցությանը: Թե ինչ ձեւով, մենք դա պետք է քննարկենք եւ այդ առումով այս օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի: Ես խուսափել եմ իմ գործընկերներին ցիտելուց կամ հակադարձելուց, բայց որեւէ մեկը իր որդուն բանակին չի տալիս: Այդ տերմինից պետք է խուսափենք, մարդը գնում է իր պարտքը հայրենիքի առջեւ կատարելու: Այստեղ ներկա Գեղամ Նազարյանից ես պետք է ներողություն խնդրեմ, որն այդ կորուստը կրել է եւ ես երբեք ինձ թույլ չեմ տա իր նկատմամբ իմ հարգանքը չդրսեւորել եւ որը հանրահավաքներից մեկում հպարտ ասաց. «Իմ վիշտը մեծ է, բայց մի ասեք՝ մենք որդի ենք կորցրել»: Ես խիստ ազգվել էի այդ արտահայտությունից, մարդը հպարտոներն ասաց՝ իմ որդին պարտք է կատարել, մի ընդունեք, որ ես որդի եմ կորցրել: Կներես, Գեղամ ջան, բայց էստեղ խոսեց քաղաքացիական լուրջ զգացում մարդու մոտ: Հետեւաբար, մենք չպետք է բանակը դիտենք որպես վշտի աղբյուր եւ վիշտ թեթեւացնելու  համար մտածենք, թե ոնց անենք, որ երկրորդ վիշտը չլինի:

Եկեք հարգանքով վերաբերվենք նրանց, որոնք իրենց  պարտքն են կատարում պետության առջեւ եւ չզրկենք նրանց այդ հնարավորությունից: Եկեք չդիտարկենք, որ մարդը գնում է բանակի համար»,-ասաց նա:

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց, որ օրենքն այս առումով լուրջ բացեր ունի. «Լավ, առաջին ընթերցմամբ ընդունենք, որ սկզբունքորեն սկի չէի ուզում առաջին ընթերցմամբ քվեարկեմ, բայց պայմանով, որ լուրջ պետք է վերափոխվի: Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, բանակը հավասարապես պետք է լինի սրբություն մեզ համար, բանակը չպետք է դիտվի վշտի կամ զոհվելու աղբյուր»,-ասաց նա:

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագծով առաջարկում է ՀՀ ԶՈւ-երում ծառայությունից ազատել բանակում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների բոլոր եղբայրներին:

  • Կիսվել: