ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում (տեսանյութ)

Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ամառային զորակոչի նախապատրաստությունը շարունակվում է. ևս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով: Մարտական առաջադրանքներում փայլել են հատկապես «ՕՍԱ-ԱԿՄ» արդիականացված համակարգերը:

Հրամանատարաշտաբային զորավարժություն հանրապետության հյուսիսում։ Ստորաբաժանումները գործել են արագ ու ճշգրիտ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սպասում է դիմորդներին։ Այսուհետև շարք կանգնելու հնարավորություն ունեն նաև աղջիկները։

Շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը։ Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում՛՛:

Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ գրելով. ՛՛Մանրամասները` «Զինուժի» ռեպորտաժներում՛՛:

  • Կիսվել: