շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Շիրակ» ՖԱ-ի մարզչական կազմը համալրում ունի

«Շիրակ» ՖԱ-ի մարզչական կազմը համալրում ունի

Գյումրու «Շիրակ»-ը մարզչական շտաբում նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ» ՖԱ-ի մարզչական կազմը համալրել է Էդգար Թորոսյանը` որպես ավագ մարզիչ:

36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում: 2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

  • Կիսվել: