ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը վնասազերծել է ադրբեջանական  զինամթերքի պահեստ (տեսանյութ)

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը վնասազերծել է ադրբեջանական  զինամթերքի պահեստ (տեսանյութ)

Ժամեր առաջ InfoPort.am-ը տեսանյութ էր հրապարակել երեկ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ: Ինչպես պարզվել է՝ տեսանյութում նկարահանված է այն պահը, երբ հայկական ԶՈւ-ն խոցում է ադրբեջանական զենքի պահեստը, և երևում է, թե ինչպես են պահեստում պահվող զինամթերքները պայթում:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

 

 

 

  • Կիսվել: