երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեկ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են հայկական դիրքերի ուղղությամբ

Երեկ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին այտնում են Պաշտպանության նախարարությունից։
 
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը»,- ասված է հայտարարության մեջ:
 
Պաշտպանության նախարարությունից հայտնում են նաև, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: