երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն-ից:

Նշենք, որ զինծառայողը վիրահատվել էր եւ հոսպիտալում էր գտնվում: Առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք»:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:

  • Կիսվել: