հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու

Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի պատրաստվում մասնակցել Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստին, PrimeNews.am-ին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Չմասնակցելու պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Նշենք, որ ԱՊՀ ՊՆԽ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին Բաքվում: Սպասվում է, որ միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ռազմական նախարարությունների և գերատեսչություններին ղեկավարները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: