ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը բավականին դրական և բարձր է գնահատել զորավարժությունները

Դավիթ Տոնոյանը բավականին դրական և բարձր է գնահատել զորավարժությունները

«Պահեստի զորամասերի ակտիվ ընդգրկմամբ մասշտաբային զորավարժությունների ընթացքը բավական դրական եւ բարձր եմ գնահատում»,-այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Ըստ նախարարի՝ զորավարժությունների ընթացքում գրանցվել են աննախադեպ ցուցանիշներ, որոնք կապված են զինծառայողների պատրաստվածության եւ զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով տեղաշարժի հետ։

«Ներկա պահին ես կարող եմ միայն նշել, որ կատարվում է վերլուծություն, որը կներկայացվի կառավարության քննարկմանը, եւ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի դիտարկմանը»,-նշեց Տոնոյանը։

 

Նշենք, որ զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 5-ին։

  • Կիսվել: