երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատարանը ՀՀ ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը ՀՀ ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը ՀՀ ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է ՛՛սահմանախախտման, մաքսանենգության, ահաբեկչության նախապատրաստման, ապօրինի զենք և զինամթերք կրելու և այլ հոդվածներով՛՛։

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Ավելի ուշ ՊՆ-ն տարածեց տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում Ոսկանյանին, նստեցնում մեքենան և տանում անհայտ ուղղությամբ։

 

  • Կիսվել: