հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել 2 զինծառայող

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել 2 զինծառայող

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

  • Կիսվել: