հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը. նախարարի հետ հանդիպած ծնողները մանրամասներ են հայտնում

Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը. նախարարի հետ հանդիպած ծնողները մանրամասներ են հայտնում

Արցախում ժամկետային զինծառայողների հծնողները, որոնք այսօր հանդիպում են ունեցել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ժամանակ, հայտնում են, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրենց ու նախարարի միջև:

Նշվում է, որ, ըստ եռակողմ համաձայնագրի, ժամկետային զինծառայողներին Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու ծնողների պահանջին ի պատասխան նախարարն ասել է.

՛՛1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:

2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:

3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաներն անհերթ կտարհանվեն:

4. Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը՛՛:

Նշենք, որ նախարարն ու ծնողները ևս մեկ անգամ կհանդիպեն դեկտեմբերի 1-ին՝ մանրամասներ հստակեցնելու նպատակով:

  • Կիսվել: