կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման ու սադրանքի․ Արտակ Բեգլարյան

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման ու սադրանքի․ Արտակ Բեգլարյան

Այսօր գիշերը Ադրբեջանը մեծացրել է Հայաստանի զինված ուժերի դեմ հրադադարի ռեժիմի խախտման մասշտաբները ՝ կիրառելով նաև ականանետեր։ Այս մասին իր Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ տարածելով ՀՀ ՊՆ-ի հայտարությունը։

«Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման ու սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,- գրել է նա։

Հիշեցնեք՝ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: