ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բագրատյանն առաջարկում է պաշտպանության ֆինանսավորումն ավելացնել 30 տոկոսով

Բագրատյանն առաջարկում է պաշտպանության ֆինանսավորումն ավելացնել 30 տոկոսով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց մեր անվտանգության ու պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը բյուջեով ընդամենը 0.8 տոկոսով ավելանալու մասին այն դեպքում, երբ, ըստ նրա, Ադրբեջանն իր համապատասխան ոլորտի համար 2020 թ. բյուջեի 20 տոկոսով ավելացում է նախատեսում:

Բագրատյանը նշեց, որ մարտահրավերներին պետք է համարժեք արձագանքել:

«Ես առաջարկում եմ 30 տոկոսով ավելացնել անվտանգության եւ պաշտպանության բյուջեի ծախսային մասը, որպեսզի ի վիճակի լինենք դիմագրավելու սպասվող ռիսկերին»,–ասաց նա։

  • Կիսվել: