շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվել են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունները

ԱԺ-ում քննարկվել են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունները

Օրենքի նախագծով նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ փոխնախարարի` հստակեցվում են հատուցման դեպքի փոփոխությամբ պայմանավորված հատուցման դեպքի փոփոխության դեպքում վճարվող գումարների տարբերության հաշվարկման և վճարման կանոնները, ինչպես նաև վերացվում է օրենքում տեղ գտած տեխնիկական բնույթի անճշտությունը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ փաստացի ներկա դրությամբ նման խնդիր է ծագել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ մեկ անձի մասով, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային` նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, կարևորելով նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

  • Կիսվել: