շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Այսօր մեզ քննադատել բյուջեն կրճատելով բանակը քանդելու մեջ կամ նմանատիպ այլ բաներում, մեղմ ասած, արդար չէ․ Սուրեն Պապիկյան

Այսօր մեզ քննադատել բյուջեն կրճատելով բանակը քանդելու մեջ կամ նմանատիպ այլ բաներում, մեղմ ասած, արդար չէ․ Սուրեն Պապիկյան

2023, 2024, 2025 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ, ինչը ենթադրում է, որ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը մոտեցրել, արագացրել ենք։ Այս մասին հարցազրույցում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

"Սա ավելի շատ տեսանելի է 2025 և 2026 թվականների տարբերությամբ։ Այսինքն, հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները, որոշում ենք ընդունել 2026 թվականի համար նախատեսած ծախսերն արագացնել 2025 թվականին, որովհետև նույն զենքի գնումները պարզ գործընթացներ չեն. անհրաժեշտ է վճարել կանխավճար և այլն։
Այս թվերը դրա արտացոլումն են։

Ու այսօր մեզ քննադատել բյուջեն կրճատելով բանակը քանդելու մեջ կամ նմանատիպ այլ բաներում, մեղմ ասած, արդար չէ ու ամոթ է, կարծում եմ,-հավելել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: