երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով․ Թարմացում

Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով․ Թարմացում

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտորնից։

Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:

Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: