ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս պահին խաղաղություն է, տարհանման պրոցեսի կարիք չկա. Չոբանյան

Այս պահին խաղաղություն է, տարհանման պրոցեսի կարիք չկա. Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ չոբանյանն ասաց, որ գույքագրման աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել, բայց արդեն իսկ պարզ է, որ երկու ՛ենք վերականգնման ենթակա չէ, պիտի նորերը կառուցվեն, այս պահին 12 շինությունների վերականգնողական աշխատանքներ են սկսված: Այս մասին այսօր, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիայի պատճառով Տավուշում վնասված գույքին՝ ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նա, խոսելով երեխաների տարհանման մասին, նշեց, որ շատ շնորհակալ է հայրենակիցներին՝ սրտացավության համար, բայց իրենք հայտարարել են,որ երեխաների հյուրընկալման կարիք չկա, պաշտոնական տարհանում չի իրականացվել, ինքնակամ տարհանում է եղել:

՛՛Այս պահին խաղաղություն է, տարհանման պրոցեսի կարիք չկա՛՛,-վստահեցրեց մարզպետը:

Նա նաև նշեց. ՛՛Որոշում լինելու դեպքում ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաև որոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ: Իհարկե, դժվարություններից մեկը կապված է համավարակային իրավիճակի հետ, դրա համար քննարկումը մի փոքր երկար է տևում, մինչև գտնենք համապատասխան ձևաչափ’’:

 

  • Կիսվել: