հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս պահին չեմ կարող ասել՝ ՀՀ կամ Արցախի այլ քաղաքներ թիրախավորված են, թե չէ, բայց վստահ եմ, որ դա շարունակվում է. Հովհաննիսյան

Այս պահին չեմ կարող ասել՝ ՀՀ կամ Արցախի այլ քաղաքներ թիրախավորված են, թե չէ, բայց վստահ եմ, որ դա շարունակվում է. Հովհաննիսյան

Առնվազն իմ աչքի առաջ հարված է հասցվել Հադրութ քաղաքին, մեծ հավանականությամբ՝ Սմերչից, կասետային արկերն ինքս եմ տեսել, մի քանի րոպե առաջ Ստեփանակերտին հասցվեց նույն հարվածը, քաղաքացիական նշանակետեր են թիրախաորվել, հիվանդանոցի շենքը, փրկարար ծառայությունը: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Այս պահին չեմ կարող ասել՝ ՀՀ կամ Արցախի այլ քաղաքներ թիրախավորված են, թե չէ, բայց վստահ եմ, որ դա շարունակվում է՛՛,-նշեց նա:

Նա վստահեցրեց նաև, որ մեր զորքերը հերոսական մարտեր են մղում, տղաների ոգին շատ բարձր է, բոլորը վստահ են, որ հաղթում ենք:

  • Կիսվել: