հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավելի քան 387 մլն դրամ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ավելի քան 387 մլն դրամ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 01.04.2022թ. դրությամբ Արցախի Հանրապետությունից փոխանցվել են 387.3 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 387.3 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:
 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

  • Կիսվել: