երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասում են՝ որտեղից պարոն Պապիկյանին 400 հազար դոլար, սա ազդում է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա․ Խաչատրյան

Ասում են՝ որտեղից պարոն Պապիկյանին 400 հազար դոլար, սա ազդում է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա․ Խաչատրյան

Անընդհատ հնչում է նույն հարցը՝ երբ են ավարտվելու առաջնագծի ինժեներական աշխատանքները, ինչու չեն ավարտվում, նորից ենք կրկնում՝ դրանք երբեք չեն ավարտվելու, երբե՛ք, ինչպիսի բանակ էլ ունենանք։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այսօր մեզ պետք է խրամատ, վաղը պետք է լինելու ծածկով խրամատ, մյուս օրը տնակ է պետք գալու, թունել, դրանից հետո պետք են գալու հարմարանքներ թշնամու նոր զենքերին դիմակայելու համար և այլն, այսինքն՝ այս աշխատանքները երբեք չեն ավատվելու, դա սկսվում ու չի ավարտվում»,- ասաց պատգամավորը։

Դիմելով պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ Խաչատրյանը հարց հնչեցրեց՝ երբ ընդդիմադիր պատգամավորները դեկտեմբերին գնացել էին առաջնագիծ, արդյոք ոչինչ չէր արվել։

«Բանակի բարոյահոգեբանական վիճակի մասին ևս մի հարց, այսօր թիրախավորել են ՊՆ նախարարին, մինչև ՊՆ նախարար լինելը պարոն Պապիկյանն այս աստիճանի չէր թիրախավորվում, այսինքն՝ թիրախավորված է գերատեսչությունը: Այսպիսի վերնագրեր են դնում՝ «Որտեղի՞ց պարոն Պապիկյանին 400 հազար դոլար»: Հիմա սա ազդո՞ւմ է բանակի բարոյահեգաբանական վիճակի վրա, թե՞ ոչ: Իհարկե՛ ազդում է»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

  • Կիսվել: