ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արծրուն Հովհանիսյանը «Աստղիկ» ԲԿ-ում է, վիճակը գնահատվում է ծանր. նոր մանրամասներ

Արծրուն Հովհանիսյանը «Աստղիկ» ԲԿ-ում է, վիճակը գնահատվում է ծանր. նոր մանրամասներ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է: Ըստ որոշ տեղեկությունների Հովհաննիսյանը ստացել է սրտի կաթված։ Նրան շտապ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մենք տեղեկացանք, որ այս պահին Հովհաննիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները սպասում են, որ վիճակը կայունանա, որից հետո նրան անմիջապես կվիրահատեն։ 

Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։

  • Կիսվել: