չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արշակ Կարապետյանն ու Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են համագործակցության հեռանկարները

Արշակ Կարապետյանն ու Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: 

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: