երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրի միջնակարգ դպրոցում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան

Արմավիրի միջնակարգ դպրոցում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարանի բացմանը, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աշխատակից Ինա Դալդալյանի աջակցությամբ:

 

 

«Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական, ոգեկոչման միջոցառման ընթացքում հնչել են օրվա խորհուրդը լրացնող երգեր, բանաստեղծություններ, երախտիքի խոսքեր՝ ուղղված նահատակված հերոսներին, հերոսածին մայրերին:

 

Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում Արմավիր բնակավայրն ունեցել է 6 զոհ՝ Վաչագան Հարությունի Նահապետյանը , Հովհաննես Լյովայի Տիտիզյանը, Նարեկ Արթուրիկի Շաքարյանը, Անանիա Ռուբենի Գևորգյանը, Արթուր Ռուբենի Ստեփանյանը, Կառլեն Էդիկի Սարգսյանը:

 

 

  • Կիսվել: