շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախյան պատերազմ. ինչպես են վերջին պատերազմում իրենց դրսևորել իբրև թե «խոտան» 20 մմ-ոց երեք փողանի գնդացիրները (տեսանյութ, լուսանկարներ)

Արցախյան պատերազմ. ինչպես են վերջին պատերազմում իրենց դրսևորել իբրև թե «խոտան» 20 մմ-ոց երեք փողանի գնդացիրները (տեսանյութ, լուսանկարներ)

InfoPort.am-ը շարունակում է իր հետաքննությունների շարքը կապված մամուլում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտած «սկանդալային» այն հրապարակումների հետ, ըստ որոնց ՀՀ ՊՆ պարբերաբար տարբեր «կոռուպցիոն սխեմաների միջոցով շուկայականից թանկ գներով ձեռք է բերել անպիտան և հին զենք և զինամթերք»:

Այս անգամ մենք կանդրադառնանք մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի, ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել իբրև թե «անպիտան և շարքից դուրս եկած» 20 մմ-ոց M-55 հարավսլավական արտադրության երեք փողանի գնդացիրներ: InfoPort.am-ի տրամադրության տակ են հայտնվել ձեռք բերված գնդացիրների լուսանկարները, ինչպես նաև դրանց կիրառման մասին վկայող տեսանյութեր:

No description available.

Ինչպես տեսնում եք այս նյութերից ՊՆ-ին դրանք փոխանցվել են բոլորովին նոր, լիովին սարքին վիճակում: Բոլորը (մոտ հինգ տասնյակ միավոր) անցել են համապատասխան ստուգումներ և փորձարկումներ:

Ավելին տեղում դրանք տեղադրվել են զրահամեքենաների վրա: Նկարներից մեկում դա հստակ երևում է:

No description available.

Ինչպես արդեն նշել էինք, ըստ մեր պաշտպանական ոլորտի աղբյուրների, Արցախի Պաշտպանության բանակը պատերազմի նախօրեին այս զենքերի նոր խմբաքանակ խնդրել, քանի որ դրանք ԱԹՍ-ների դեմ որպես հակամիջոց բավականին էժան են և աշխարհում լայնորեն կիրառելի, սակայն մատակարար ընկերությունը այլևս չի կարողացել հայթայթել դրանցից:

  • Կիսվել: