հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհետ կորած 98 զինծառայողի ընտանիքին հիմնադրամը տրամադրում է փոխհատուցում. Սմբատ Սաիյան

Անհետ կորած 98 զինծառայողի ընտանիքին հիմնադրամը տրամադրում է փոխհատուցում. Սմբատ Սաիյան

44-օրյա պատերազմից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը հասել է 4 660-ի, որից 4 243-ը պատերազմի հետևանքով: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով, պատերազմի հետևանքով առաջացած շահառուների թվից զոհված են 3 986-ը, որոնց ընտանիքները ստանում են նախատեսված փոխահտուցումը, անհայտ բացակայող՝ 98-ը, իսկ հաշմանդամություն ձեռք բերած՝ 576-ը: «Մինչև օրս հիմնադրամը կատարել է 53.6 միլիարդ դրամի հատուցում», - հավելեց Սաիյանը՝ հավելելով, որ այս պահին հիմնադրամում չկա մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական ներկայացվել են ու հատուցումը չեն վճարվել:

Նա դժվարացավ ասել է, թե որքան կավելանա շահառուների թիվը, սակայն մոտավոր հաշվարկներով 200-250 դեպք կարող է լինել՝ կապված 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող զարգացումների հետ:

Այնուհետև նա տեղեկացրեց, որ հիմնադրամը տրամադրում է միանվագ 10 միլիոն դրամ զոհված ու անհետ կորածների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին: «Այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200 հազարից-300 հազար դրամ», - տեղեկացրեց նա՝ հավելելով, որ հիմնադրամը տրամադրում է միանվագ 5 միլիոն դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100 հազար-200 հազար դրամ:

Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորների սպայական կոչումով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: