հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

3-րդ զորամիավորման զրահատանկային զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

Անձնակազմը սահմանված ժամկետում դուրս է բերել ռազմական տեխնիկան, զբաղեցրել նախորոշված շրջաններն ու անցել առաջադրված խնդիրների կատարմանը։ Ստուգվել են պայմանական մարտական գործողությունների ընթացքում հրամանատարների արագ կողմնորոշման և որոշումների ընդունման կարողությունները, անձնակազմի պատրաստվածությունը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակման աստիճանը։

 

  • Կիսվել: