հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անցկացվել է պատերազմում զոհված զինծառայող, վաշտի հրամանատար, կապիտան Լյովա Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառում

Անցկացվել է պատերազմում զոհված զինծառայող, վաշտի հրամանատար, կապիտան Լյովա Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառում

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզի Լեռնավան գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, վաշտի հրամանատար, կապիտան Լյովա Շիրազի Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել են  Լյովա Խաչատրյանի հարազատները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Զորամասի հրամանատարությունը երախտագիտություն է հայտնել կապիտան Խաչատրյանի ծնողներին, ներկայացրել նրա անցած ծառայողական ու մարտական ուղին, ինչպես նաև գործած սխրանքը։

  • Կիսվել: