ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

Անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Զորավարժության նպատակն էր հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։

Պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։

Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը։

 

  • Կիսվել: