ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (տեսանյութ)

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (տեսանյութ)

Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է կացվել նաև գումարտակային մարտավարական զորավարժություն, որի եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը, խաղարկվել է մայիսի 26-ին` բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զորային վարժադաշտում ծավալվող պայմանական մարտական գործողություններին հետևում էին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, բարձրաստիճան այլ զինվորական պաշտոնյաներ:
 
Զորավարժության ամբողջ ընթացքում, որը թեմատիկ և բովանդակային առումով լիովին համապատասխանում էր մասնակից ստորաբաժանումների իրական մարտական խնդիրներին, հրամկազմը դրսևորել է ղեկավարման բարձր ունակություններ, արագ կողմնորոշվել փոփոխության ենթարկվող մարտական իրավիճակներում, ընդունել ստեղծագործ որոշումներ, որոնք պատրաստության բարձր մակարդակով կյանքի են կոչվել զորախաղերին մասնակցող ուժերի կողմից:

  • Կիսվել: