ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամփոփվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունը (լուսանկարներ)

Ամփոփվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունը (լուսանկարներ)

Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել է մայիսի 19-ին մեկնարկած երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանն առաջադրել է խնդիրներ և տվել մի շարք ներմուծականներ մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի բերված և նախորոշված շրջանները զբաղեցրած զորամասերի հրամանատարներին, որոնց հիման վրա կայացվել են որոշումներ, զեկուցվել է կատարման վերաբերյալ:

Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը, տվել  արձանագրված թերությունները շտկելու համապատասխան ցուցումներ:

 

 

 
 

 

 

  • Կիսվել: