երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ամոյանը, Հարությունյանը, Թևանյանն ու ևս երեք տիտղոսակիր ըմբիշներ զինվորական ծառայության են անցել

Ամոյանը, Հարությունյանը, Թևանյանն ու ևս երեք տիտղոսակիր ըմբիշներ զինվորական ծառայության են անցել

Հայաստանի զինված ուժերի մարզական վաշտը համալրել են տիտղոսակիր ըմբիշներ, հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Զինվորական ծառայության են անցել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը, մինչև 23 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը, ազատ ոճի ըմբիշներ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ23 ԱԱ-ի երրորդ մրցանակակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը:

Նոյեմբերի 18-24-ը Երևանում կանցկացվի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: Մարզական վաշտը համալրած բոլոր ըմբիշները կմասնակցեն առաջնությանը:

  • Կիսվել: