շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեքսանդր Սիրունյանը հերքում է՝ ORSIS-ը ՀՀ ՊՆ-ին որսորդական սարքեր չի առաջարկել

Ալեքսանդր Սիրունյանը հերքում է՝ ORSIS-ը ՀՀ ՊՆ-ին որսորդական սարքեր չի առաջարկել

Ռուսական ORSIS զինագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքում է տարածված այն լուրերը, որ ընկերությունը ՀՀ ՊՆ-ին ռազմականի փոխարեն որսորդական ջերմատեսիլ սարքավորումներ է փորձել մատակարարել, ինչի պատճառով էլ մրցույթը չկ կայացել։ Ըստ նրա մրցույթի տապալման պաշտոնական պատճառը եղել է ընկերության մրցութային փաթեթում որորշ փաստաթղթերի բացակայությունը։

«Համենայն դեպս դա է ասվում ՊՆ-ի հիմնավորման մեջ։ Այնտեղ ոչ մի որսորդական սարքավորումների մասին խոսք չի գնում»,- InfoPort-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սիրունյանը։

Նա նաև հավաստեց, որ ORSIS-ի առաջարկած սարքավորումները շատ որակյալ էին և պիտանի ռազմական պայմաններում օգտագործման համար։ Ավելին, ըստ Սիրունյանի, նման սարքավորումներ հայկական բանակը արդեն մի քանի տարի օգտագործում է։

  • Կիսվել: