շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման․ Նախիջևանի կայազորային զորքերը բերվել են մարտական ​​աստիճանի

Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման․ Նախիջևանի կայազորային զորքերը բերվել են մարտական ​​աստիճանի

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Նախիջևանի հատվածում ակտիվացումը հեչ լավ չի… ՀՀ-ի երկու ուղղություններով ակտիվացումը և միաժամանակ դիվերսիոն և դիպուկահարներով գործողությունները փաստում են մի բան, որ Ադրբեջանը փորձում է գնալ իրավիճակի սրման…

Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Նախիջևանի կայազորում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համաձայն զորավարժության սցենարի ՝ Նախիջևանի կայազորային զորքերը բերվել են մարտական ​​աստիճանի:

Զորքին տրվել է «տագնապ» հրաման: Ըստ զորավարժության սցենարի, կազմակերպվել է զինտեխնիկայի տեղափոխում մի կետից մյուս կետ: Այնուհետև կապի միջոցներով, բարձրագույն տեխնալոգիաների կիրառմամբ տեղի է ունեցել բաշխում սահմանի երկայնքով: Այնուհետև սկսվում է մարտի կառավարում հրամանատարական շարժական կետից:

Զորավարժություն հիմնական թիրախը «թշնամու» (բառացի մեջբերում եմ պաշտոնական հաղորդագրության այս տերմինը) հանկարծակի հարձակումը կանխելն է, դիվերսիոն խմբերի ոչնչացումը և տարբեր վայրերից հրամանատարական կետերով զորքերի կառավարման փոխհամագործակցության մակարդակի բարձրացումն է»:

նախիջևան

նախիջևան

 

նախիջևան

նախիջևան

նախիջևան

նախիջևան

նախիջևան

  • Կիսվել: