ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը ներկա պահին «Սմերչ»-ով հարվածում է Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներին․ ԱՀ ՊԲ

Ադրբեջանը ներկա պահին «Սմերչ»-ով հարվածում է Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքներին․ ԱՀ ՊԲ

Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:

 

 

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: