Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հայտարարության մեջ: