ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի. հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի. հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: