շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: 

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նույնպես հերքել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  մարտի 8֊ի  ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի, Մարտունու,  Ասկերանի և  Բերձորի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: