հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և հիմա նրանք փորձում են դա կոծկել. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և հիմա նրանք փորձում են դա կոծկել. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը: Այդ մասին Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին: 

«Ակնհայտ է Ադրբեջանի մտահղացումը: Ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և հիմա նրանք փորձում են դա կոծկել: 

Դա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմն է գործողությունների գնում: Մենք գիտենք՝ իրենք ի՛նչ մարտավարություն են որդեգրել: Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: 

Հարությունյանը հորդորեց լրատվամիջոցներին չտարածել այդ կեղծ տեղեկությունները:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը հանձնարարել է ու կապ են հաստատել խաղաղապահների հետ, ովքեր այդ տեղեկատվությունը հերքել են.

«Եթե նկատել եք, նաև Շուշիում են ասել: Այնպես որ սա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, իբր հայկական կողմը գնում է գործողությունների»:

  • Կիսվել: