չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
5-րդ զորամիավորման հրամանատարը և Արարատի մարզպետն այցելել են մարտական հենակետեր

5-րդ զորամիավորման հրամանատարը և Արարատի մարզպետն այցելել են մարտական հենակետեր

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների  մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։

  • Կիսվել: