ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
44-օրյա պատերազմի ընթացքում ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին հայկական բանակի մարտունակությամբ․ վարչապետ

44-օրյա պատերազմի ընթացքում ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին հայկական բանակի մարտունակությամբ․ վարչապետ

44-օրյա պատերազմի ընթացքում ռուս փորձագետները մինչև հոկտեմբերի 4-ը հիացած էին հայկական բանակի մարտունակությամբ։ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ինչ հիմնավորումներով էին ռուս փորձագետները եկել այդ եզրակացության։

«Այո՛, եղել է նման խոսակցություն, ես հիշում եմ։ Այդ խոսակցությունը եղել է ՊՆ բունկերում։ Խոսքը նրա մասին էր, որ մինչև այդ պահը շատ մեծ ճնշման պայմաններում Ադրբեջանը որևէ խոշոր ձեռքբերում չուներ»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով` դրանից հետո տեղի ունեցավ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքում, որտեղ դիվիզիայի հրամանատարը Կարեն Առստամյանն էր։

  • Կիսվել: