հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
27 տարին լրացած քաղաքացիություն ստացող անձն էլ թող բարի լինի ու գա 1 ամիս ծառայի, ՀՀ-ն բոլորիս հայրենիքն է․Հայկ Սարգսյան

27 տարին լրացած քաղաքացիություն ստացող անձն էլ թող բարի լինի ու գա 1 ամիս ծառայի, ՀՀ-ն բոլորիս հայրենիքն է․Հայկ Սարգսյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության խորհրդում քննարկվում է «Պարտադիր զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ասաց, որ Հայաստանում շատ երիտասարդներ չեն անցնում պարտադիր զինվորական  ծառայություն՝ ուսման հանգամանքով պայմանավորված։

«Եթե մենք գտնում ենք, որ ունենք զորակոչի խնդիր և ուզում ենք զոհվածների ընտանիքների անդամներին տանել ծառայության թեկուզ 6 ամսով, առաջակում եմ նաև կրթության հիմքով ազատվածներին տանել մեկամսյա կամ երկամսյա ծառայության, որպեսզի համազգեստ հագնեն ու երդում տան։

Նաև առաջարկում եմ այս համատեքստում քննարկենք, որ մեկամսյա կամ երկամսյա  ծառայության տանենք նաև 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց։ Այսինքն տղան ծնվել է ՌԴ-ում, սպասում  է լրանա իր 27 տարին, նոր գալիս ստանում է ՀՀ քաղաքացիություն և ոչ մի օր չի ծառայում, մենք իրենց թողնում ենք ու զոհվածի եղբորը կամ որդուն ասում ենք՝ դու մի ազատվի, արի 6 ամսի ծառայի։

Թող բարի լինեն, գան մեկ ամիս ծառայեն, այդ համազգեստը հանգնեն, ունենան բանակի ընկերներ ու հասկանան, որ ՀՀ-ն բոլորիս հայրենքին է, հասկանան, որ ՀՀ անձնագրից ու բարիքներից օգտվելու համար պետք է ծառայություն մատուցել Հայաստանին»,- ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: