կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անհետացել է մոտ 17 հազար գնդացիր. Ղազարյան

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անհետացել է մոտ 17 հազար գնդացիր. Ղազարյան

Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողները Հայաստանի ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանին հարց ուղղեցին Լեռնային Ղարաբաղից բերված զենքի մասին, մասնավորապես՝ քանի՞սն է օրինական, քանի՞սը՝ ոչ, և քանի՞սն է հանձնվել իրավապահներին։

Ի պատասխան՝ նախարարը հայտարարեց զենքի կամավոր հանձնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին։ Այնուհետև նա զեկուցեց օպերատիվ որոշ տվյալների առկայության մասին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղից ներկրված զենքի մասին։

՛՛Ուզում եմ ասել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անհետացել է մոտ 17 հազար գնդացիր՛՛,- ասաց նախարարը՝ չմանրամասնելով, սակայն, թե երբ և որտեղ են անհետացել գնդացիրները, ի՞նչ հանգամանքներում, դրանք անհետացել են Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Հայաստանի տարածքում, ու՞մ հաշվեկշռում են գտնվում անհետացած զենքերը եւ այլն:

  • Կիսվել: