հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վենետիկի ջրհեղեղը միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել Ս. Մարկոսի տաճարին

Վենետիկի ջրհեղեղը միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել Ս. Մարկոսի տաճարին

Վենետիկում Սուրբ Մարկոսի տաճարին ջրհեղեղների պատճառած վնասը, ըստ Travel and Leisure-ի, կազմում է հինգ ու կես միլիոն դոլար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ նոյեմբերյան ջրհեղեղից հետո վերակառուցման համար տաճարը մեկ շաբաթ փակվել է։ Վնասը գնահատվում է հինգ ու կես միլիոն դոլար:

Սուրբ Մարկոսի տաճարի պատասխանատու Կարլո Ալբերտո Թեսերինը ասել է, որ բազիլիկի աշխատակիցները փորձել են քողարկել առաջացած վնասները. ներսում դրանք ավելի շատ են, քան դրսում:

Տաճարը ջրի տակ է եղել մոտ 24 ժամ: Պատմության մեջ առաջին անգամ ջուրը պատուհաններից է ներս լցվել: Եկեղեցին կառուցելիս հատուկ ընտրվել էր Վենետիկի ամենաապահով վայրը, բայց ժամանակը ցույց տվեց, որ այս քաղաքում ոչ մի տեղ հնարավոր չէ ջրհեղեղներից պաշտպանվել:

Շենքի համար վտանգավորը ոչ այնքան ծովի ջուրն է, որքան ջրի միջի աղը: Այն քայքայում է խճանկարը և աղյուսի հիմքը:

  • Կիսվել: