հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության 2 հիմնական նպատակները

Վահրամ Դումանյանը ներկայացրեց կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության 2 հիմնական նպատակները

Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի նախագծի ռազմավարության հիմքում ընկած է երկու նպատակ։ 

Այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 
 

«Յուրաքանչյուր ոք ունի տաղանդ. առաջին խնդիրը դրա բացահայտումն է։ Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն ինքնադրսևորվելու»,- ընդգծեց Դումանյանը։

Վերջինս նշելով ռազմավարության հիմքում ընկած երկրորդ նպատակը՝ նշեց, որ կրթության բոլոր փուլերում այն պետք է լինի որակյալ, մրցունակ՝ հիմնված ազգային արժեքների վրա։ Նախարարը նշեց, որ այդ ամենը պետք է նպաստի Հայաստանի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին։ 

«Ուզում եմ ընդգծել, որ ներկայացված ռազմավարությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, ինչպես նաև մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությանը»,- ասաց Վահրամ Դումանյանը։

  • Կիսվել: