ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահրամ Դումանյանն ընդունել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարներին

Վահրամ Դումանյանն ընդունել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցերը:

Վահրամ Դումանյանը թատրոնի ղեկավարների հետ քննարկել է նաև թատրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր և դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը: 

  • Կիսվել: