չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թողարկվել է «Նոր պապը» սերիալի ամբողջական թրեյլերը

Թողարկվել է «Նոր պապը» սերիալի ամբողջական թրեյլերը

HBO հեռուստաընկերությունը թողարկել է «Նոր պապը» սերիալի ամբողջական թրեյլերը: Այստեղ բացահայտվում են սյուժեի որոշ դետալներ։ Երկու րոպե տեւողությամբ հոլովակում ցույց է տրված, որ Վատիկանը գլխավորել է Հռոմի նոր պապը՝ Յոհան Պավել III-ը (Ջոն Մալկովիչ), իսկ այդ ժամանակ Պի XIII-ը (Ջուդ Լոու) գտնվում է կոմայի մեջ։ Վերջինս, սակայն, ապաքինվում է, եւ հերոսների միջեւ սկսվում է մրցակցություն:

Գլխավոր դերակատարներն են Ջուդ Լոուն, Խավյեր Կամարան, Սեսիլ դы Ֆրանսը, Մասիմո Հինին եւ Հենրի Գուդմանը։

Նշենք, որ սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2020թ.-ի հունվարի 10-ին։

  • Կիսվել: