ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թարմացվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները

Թարմացվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները

Պատմամշակութային արգելոց-թանգարանների, հուշարձանների տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները ժամանակի ընթացքում եղանակային պայմաններից ելնելով վնասվում են, մաշվում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ժամանակ առ ժամանակ կատարում է վահանակների թարմացման աշխատանքներ:

Հուլիսի 4-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ՊՈԱԿ-ի աշխատակիցները տեղադրել են՝ նոր, քառալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն) տեղեկատվական վահանակներ:

  • Կիսվել: