չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սյունիքի մարզպետն այցելել է Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան

Սյունիքի մարզպետն այցելել է Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան

Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ այցելել է «Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան» ու տնօրեն Արեւհատ Ամիրյանի օգնությամբ ծանոթացել թանգարանի շուրջ ստեղծված կացությանը։

Տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հաշվեկշռում, համարվում նրա մասնաճյուղը։ 2006 թվականին ՀՀ եւ ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանը հայրական տունը նվիրաբերել է պետությանը` իր եւ ՀՀ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ (իր եղբայր) Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու նպատակով: Սակայն 2016 թվականից սկսված նորոգումը կիսատ մնաց, ու թանգարանը փաստացի չի գործում։

Այս շենքում է Զաքար Խաչատրյանը 1961 թվականին հիմնադրել Սիսիանի մանկական արվեստի ստուդիան, որը Կոջոյանի եւ Մերկուրովի արվեստի ստուդիաներից հետո երրորդն էր հանրապետությունում․․․

 

  • Կիսվել: